Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի (լուսանկարներ)
Oրերս Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, մինչդեռ տուժածները 660-ն են, նշում է Reuters-ը՝ կառավարության հայտարարությանը հղումով:
Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով կաթվածահար է եղել էներգամատակարարումը, խոշոր ավտոարտադրող Toyota-ն գրեթե բոլոր գործարաններում դադարեցրել է աշխատանքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Հոկայդո կղզում, որտեղ ժամանակավորապես չեղակվել են բոլոր չվերթները, իսկ գնացքներն էլ չեն մեկնել:
Մոտ 2.500 մարդ ներկայում գտնվում է տարհանման կենտրոններում:
Կառավարության խոսնակը մանրամասնել է, որ մոտ 40.000 զինծառայող, ոստիկան ու հրշեջ մասնակցում են փլատակների վերացման աշխատանքներին:

















