Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել մինչև տարեվերջ

13:18 • 10.09.18

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել մինչև այս տարվա վերջ, նման հայտարարություն է արել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը։

«Նա մտադիր է արձագանքել ՌԴ նախագահի հրավերին ու մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան»,-ասել է Մատվիենկոն՝ նշելով, որ դա կախված կլինի նաև Պուտինի զբաղվածությունից։

«Ես հուսով եմ, որ մինչև տարեվերջ այդ այցը կիրականանա», - ասել է խոսնակը՝ Փհենյան կատարած այցից հետո։

Օրերս հայտնի է դարձել, որ Կիմ Չեն Ընը ստացել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը և հաստատել է պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու իր պատրաստակամությունը: