ԱՄՆ-ում ընտրել են «Միսս Ամերիկա-2019» գեղեցկության մրցույթի հաղթողին (լուսանկարներ)

15:31 • 10.09.18

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում կայացել է «Միսս Ամերիկա-2019» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում ամենագեղեցիկի կոչմանն է արժանացել Նիա Ֆրանքլինը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ֆրանքլինն ընտրվել է 51 մասնակցից ու արժանացել ոչ միայն շքեղ թագին, այլև 50.000 դոլար պարգևավճարի:

Հաղթողը, որ նախկինում ճանաչվել էր «Միսս Նյու Յորք», խոստովանել է, որ անչափ երջանիկ է, որ այս տարի մրցույթի կազմակերպիչները հրաժարվել են լողազգեստով համարից:

Աղբյուրը մանրամասնում է, որ լողազգեստով դեֆիլեի փոխարեն մասնակիցների համար հարցազրույց է  կազմակերպվել, որի ժամանակ աղջիկները մեկը մյուսին հարցեր են ուղղել:

Հայտնի է, որ այս տարի «Միսս Ամերիկա» մրցույթն անցկացվել է 98-րդ անգամ:

 

Miss America 2019 Nia Franklin poses during a news conference, early Monday, Sept. 10, 2018, in Atlantic City, New Jersey

Miss New York Nia Imani Franklin Crowned The New 2019 Miss America at Jim Whelan Boardwalk Hall in Atlantic City

Miss New York Nia Franklin reacts after being named Miss America 2019, as she is crowned by last year's winner Cara Mund, Sunday, Sept. 9, 2018, in Atlantic City

Miss New York Nia Franklin reacts after being named Miss America 2019, Sunday, Sept. 9, 2018, in Atlantic City

Franklin acknowledges the audience at the Miss America pageant

Miss New York Nia Franklin competes during the talent competition at the Miss America 2019 pageant