Փարիզում անհայտ անձը մկրատով հարձակվել է անցորդների վրա

17:12 • 10.09.18

Փարիզի փողոցներից մեկում մկրատով զինված անհայտ անձը երկու անցորդի է վիրավորել: Այդ մասին տեղեկացնում է France 3 հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ Փարիզի 11-րդ շրջանում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակվողը հարված է հասցրել փոստային աշխատակցի կոկորդին ու վնասել անցորդի:

Տղամարդուն ձերբակալել են Ռոկետ փողոցում ու ոստիկանություն տարել, որտեղ նրան հարցաքննում են:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան մեկ այլ անհայտ անձ էլ դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել: