Քաղաքացին իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն՝ բենզասղոցի գործադրմամբ մեկ կանգուն ծառ հատելու համար

16:26 • 10.09.18

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել 1986 թ. Հովնան Ա.-ի վարած «ԻԺ-21 251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 1 խմ փայտանյութով, որի համար նա փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 10 օր առաջ Դսեղ գյուղի հարակից «Օհանի թալա» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ:

Նույն օրը Հովնան Ա.-ն իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն: