Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կեղծ է անվանել ԻՊ-ի հետ համագործակցության մասին ռուսական կողմի տեղեկությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կեղծ է անվանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մասին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տեղեկությունը: Այդ մասին հայտնում է УНН գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
«Դա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հերթական ֆեյքն է, որը պարզապես ծիծաղելի է մեկնաբանել»,- հայտարարել են ծառայությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցները Սմոլենսկի շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, որն Ուկրաինայի անվտանգության ծառայության և «Պրավիյ սեկտորի» հրահանգով նախապատրաստել է Դոնեցկի ինքնահռչակ ուժերի առաջնորդներից մեկի սպանությունը:










