ՀՀ տարածքից դուրս ՀՀ ԶՈՒ-ն օգտագործելու նախադեպեր եղել են Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում և Լիբանանում. ռազմական փորձագետ

13:48 • 10.09.18

Դժվար է ասել՝ որքանով է հակասահմանադրական ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգը, հետևաբար ՀՀ կառավարության` հայկական զինված ուժերը Սիրիա ուղարկելու որոշումը, սակայն նման նախադեպեր եղել են: Այս մասին Tert.am-ին հայտնեց ռազմական փորձագետ, Razminfo կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Մեր սակրավորները 2007-ին եղել են Իրաքում, դա արվում էր ՆԱՏՕ-ի հետ, և մեր ԶՈԻ ներկայացուցիչները մասնակցել են միջազգային տարբեր խաղաղապահ առաքելությունների  ՀՀ տարածքից դուրս: Կոնկրետ՝ Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում, նաև Լիբանանում»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, անդրադառնալով հայ-ռուսական հումանիտար ծրագրին, որի մասին բարձրաձայնվեց Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո,  գրել էր. «Նիկոլ Փաշինյանը չըմբռնեց պահի կարևորությունն ու լրջությունը: