78 կողմ և 9 դեմ. Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ (ուղիղ միացում ԱԺ–ից)

12:27 • 11.09.18

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Նա հայտարարեց, որ առաջադրված թեկնածու Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝  9 պատգամավոր:

Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր,  որից անվավեր ոչ մի քվե չի ճանաչվել:

«ԿԲ խորհրդրի անդամ է ընտրվում Մարտին Գալստյանը»,-ասաց նա: 

Մարտին Գալստյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր ջանքերն ուղղված են լինելու ՀՀ-ն ավելի մրցունակ և ուժեղ դարձնելուն: