Նիգերիայում գազի ցիստեռնի պայթյունի հետևանքով 35 մարդ է զոհվել
Նիգերիայի Նասարավա նահագում գազի ցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, ավելի քան 100-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը՝ նահանգի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով:
Նասարավայի փրկարարական ծառայության տնօրեն Ուսման Ահմեդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ զոհվել է 35 մարդ:
«Զոհվածների մեծ մասը եկել էին վթարի վայր՝ տեսնելու, թե ինչ է պատահել»,- հայտնել է Ահմեդը՝ նշելով, որ գազի ցիստեռնը պայթել է գազալցակայանի մոտ՝ գազի լիցքավորման ժամանակ










