Մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը

10:46 • 11.09.18

Հայաստանում այսօր մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը, որոնք կընթանան մինչև սեպտեմբերի 14-ը: Զորավարժություններին մասնակցում են պետական բոլոր կառույցները: 

ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություններ են ընթանալու, որի ընթացքում փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով զորավարժությունների մասին, ասել էր, որ դրանք երկիրը կպատրաստեն տարբեր իրավիճակների:

«Զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում նման մասշտաբի զորավարժություն անցկացնել, որը չառնչվի զորահավաքի հետ»,- ասել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: