Հայտնի են դարձել ամենից հաճախ չվերթներն ուշացրած ավիաընկերությունների անունները
Which? սպառողների բրիտանական ասոցիացիայի աշխատակիցները հետազոտել ու պարզել են, թե որ ավիաընկերություններն են ամենից հաճախ ուշացրել չվերթներն ու սպասեցրել ուղևորներին։
Ինչպես գրում է lenta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրության են ենթարկել երեք և ավելի ժամ ուշացած չվերթները Մեծ Բրիտանիայից և հակառակ ուղղությամբ՝ սկսած 2017 թվականի հունիսից մինչև 2018-ի հունիս։
Արդյունքում, ամենից շատ ուշացող ավիաընկերությունների ցուցակը գլխավորել է EasyJet-ը, որն ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում ուշացրել է 2.618 չվերթ։
Երկրորդ տեղում է հայտնվել իռլանդական Ryanair-ը, որն ունի 1.868 ուշացում։
Եռյակը եզրափակել է British Airways ավիաընկերությունը, որը մեկ տարում չվերթներն ուշացրել է 1.668 անգամ։
Բացի այդ՝ ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ցուցակ, որում նշել են այն ավիաընկերությունների անունները, որոնց դեպքում նման ուշացումներն ունեն բավականին բարձր հավանականություն։ Այս ցուցակը Which?-ը բաժանել է երեք մասի․ երկարատև չվերթներ, միջին տևողությամբ և կարճ չվերթներ։ Առաջին խմբում ցուցակը գլխավորել է Norwegian ավիաընկերությունը, երկրորդ տեղում է Thomas Cook Airlines-ը, երրորդը դարձել է Icelandair-ը։










