Լիբանանում հորդառատ անձրևների հետևանքով փողոցները հեղեղվել են աղբով (լուսանկարներ, տեսանյութ)

14:55 • 11.09.18

Լիբանանում հորդառատ անձրևների հետևանքով երկրի մի շարք հատվածներում ուժեղ ջրհեղեղներ են սկսվել, որոնք խոչընդոտել են երթևեկությանն ու շինություններ վնասել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հորդառատ անձրևների հետևանքով փողոցները հեղեղվել են աղբով, քանի որ 2015 թվականին փակվել է երկրի հիմնական աղբավայրը:

Մայրաքաղաք Բեյրութում նկարահանված տեսանյութում երևում է՝ ինչպես են աղբով պարկեր, հարյուրավոր պլաստիկ շշեր, տուփեր ու նույնիսկ մի ներքնակ լողում փողոցներով:

Նշվում է, որ կառավարությունը փակել էր երկրի հիմնական աղբավայրը գերծանրաբեռնվածության պատճառով, և այժմ գործող մի քանի փոքր աղբավայրերը չեն բավարարում բնակչության պահանջները: