Երևանի Եկմալյան փողոցում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը մեկնարկեց Եկմալյան 6 հասցեում գտնվող պուրակից։
«Ժառանգություն» կուսակցությունն այսօրվա ակցիան անվանել է «Կանաչ Երևան» բնապահպանական անունով։
Ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանն աջակիցներ հետ ցանկապատեր է ներկում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու է սեպտեմբերի 23-ին, ընտրապայքարին մասնակցում է 12 ուժ։










