Սիրիայում դիպուկահար ահաբեկչին պայթեցրել են հակատանկային հրթիռով (տեսանյութ)
Սիրիայում հակատանկային հրթիռով պայթեցրել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիպուկահարին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի muraselon news ալիքում:
Al Masdar News-ի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լաթաքիայի հյուսիսում: Դիպուկահարը բլուր էր բարձրանում՝ դիրք զբաղեցնելու համար, երբ սիրիական զորքերը հակատանկային կառավարվող հրթիռ բաց թողեցին նրա ուղղությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։










