Նիդեռլանդներում վերամշակված պլաստիկից ճանապարհ է բացվել (տեսանյութ)

18:44 • 12.09.18

Նիդեռլանդներում Զվոլե քաղաքում թեստային ռեժիմով հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ է բացվել, որը պատրաստվել է վերամշակված պլաստիկից: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:

Ծածկույթը պատրաստված է օգտագործված պլաստիկ շշերից: Դեռևս դրանով կառուցվել է 30 մետր երկարությամբ ճանապարհահատված:

Հեծանվորդները դեռ փորձարկում են ճանապարհի այդ հատվածը:

Ճանապարհի կառուցումն իրականացնողների խոսքերով՝ ճանապարհի կառուցումը կարճ է տևում, այն ունի հեղեղումների կանխարգելման համակարգ, իսկ ներսում նաև կարելի է տեղադրել լարեր: