Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական դատավոր ընտրվեց Էդգար Սեդրակյանը

12:26 • 13.09.18

ԱԺ արտահերթ նիստում ամփոփվեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական դատավորի ընտրության արդյունքները: Գաղտնի քվեարկության արդյունքներով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական դատավոր ընտրվեց թեկնածու Էդգար Սեդրակյանը:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ վերջինս ստացել 67 ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները՝ է Արգիշտի Ղազարյանը՝ 11 ձայն, Արծրուն Միրզոյանը՝ 9:

Քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Անվավեր է համարվել 2 քվեաթերթիկ:

Էդգար Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կարդարացնի իր աշխատանքով: