Մեր նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել «Մարտի 1»-ին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

13:54 • 13.09.18

Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել «Մարտի 1»–ին: Այս մասին այսօր ՊՆ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «Մարտի մեկի գործի վերաբացման հիմնական նպատակը իրեն «փակելն է:  

Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողությունների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկություններ հրապարակվել են, մի մասի վերաբերյալ էլ տեղեկություններ կներկայացվեն՝ ըստ անհրաժեշտության:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժություններին՝ նշելով, որ այս զորավարժությունների հիմքում դրել են հնարավոր վատթարագույն սցենարները, որպեսզի առավել բարձր պատրաստվածություն գրանցի ՀՀ պետական համակարգը խաղաղից պատերազմականի անցնելու շրջանում: