Դա մեկ անձի որոշելու խնդիր չէ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ընդդեմ ՀՀ զորամիավորումը Սիրիա ուղարկելու (տեսանյութ)
Կառավարության դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում ՝ ընդդեմ ՀՀ զորամիավորումը Սիրիա ուղարկելու։ Հավաքվածները հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցը կկարգավորի, քանի որ, ըստ նրանց, դա մեկ անձի որոշելու խնդիր չէ։
«Մենք այստեղ եկել ենք ասելու, որ հեղափոխությունը վտանգված է նախ և առաջ ռուսական ճնշման պատճառով։ Այս խնդիրը մեզ ներքաշում է շատ վտանգավոր զարգացումների մեջ, սա գաղութացման եզակի միջոց է։ Մեզ ցանկանում են պղտորել այն անմեղների արյունով, որը տարիներ շարունակ թափվում է Ասադի ու Պուտինի կողմից»,- ասաց Տիգրան Խզմալյանը։
Հավաքվածները գտնում են, որ եթե հավելյալ ուժեր կան, ապա կարող են կառուցել Գյումրին, ականազերծել Արցախը և այլն։
«Թող ականազերծեն Արցախը, որտեղ արդեն 25 տարի է՝ բրիտանական կազմակերպություններն են կամավոր աշխատում, եթե ավել բժիշկներ ունեն, ապա թող բուժեն թափոններից թունավորված երեխաններին Կապանում, Ալավերդիում , Ախթալայում»,- շարունակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










