Կալիֆոռնիայում տղամարդը 5 մարդու է սպանել ու ինքնասպան եղել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում տղամարդը հինգ մարդու է սպանել, այնուհետ՝ ինքնասպան եղել, հայտնում է ABC30 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ տղամարդն ու նրա կինը գնացել են ավտոտրանսպորտային ընկերություն, որտեղ կոնֆլիկտ են ունեցել մեկ այլ տղամարդու հետ: Կասկածյալը նախ սպանել է այդ տղամարդուն, այնուհետ իր կնոջը: Դրանից հետո ընկերություն է եկել ևս մի մարդ, և կրակողը հետապնդել է նրան, մինչև նրան էլ չի սպանել:
Այդ ժամանակ կասկածյալը նստել է ավտոմեքենան ու մեկ այլ տեղ գնացել, որտեղ սպանել է ևս երկու մարդու: Այնուհետև նա առևանգել է մեքենա, որի մեջ երեխայի հետ կին է եղել: Նրանց հաջողվել է փախուստի դիմել: Կասկածյալը գնացել է ավտոկայանատեղի, որտեղ ինքնասպան է եղել, հայտնում է հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տեղի ունեցածի ականատես է եղել ավելի քան 30 մարդ: Քննիչները կարծում են, որ սպանությունները պատահական չեն եղել, նշում է հեռուստաալիքը:










