Պուտինը ՌԴ-ն անվանել է խաղաղասեր երկիր

12:58 • 13.09.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ն անվանել է խաղաղասեր երկիր, որը «չունի և չի կարող ունենալ ագրեսիվ ծրագրեր»։ Այդ մասին նա ասել է երկրում մեկնարկած «Արևելք-2018» զորավարժությունների ժամանակ, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Պուտինը հավելել է, որ ռուսական բանակը պետք է պատրաստ լինի պաշտպանելու երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, իսկ եթե անհրաժեշտություն լինի՝ նաև աջակցել դաշնակիցներին։

«Մեր պարտքը Ռուսաստանի ու հայրենիքի առաջ այն է, որ պարաստ լինենք պաշտպան կանգնել մեր երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու ազգային շահերին, իսկ եթե հարկ լինի՝ նաև աջակցել մեր դաշնակիցներին», - ասել է ՌԴ ղեկավարը։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները, որոնք կդառնան 37 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր զորավարժությունները: Դրանց մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող, տասնյակ հազարավոր զրահապատ մեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ, անօդաչու սարք և նավ: