Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները. Մոսկվան արձագանքել է
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:
Պատժամիջոցները գործելու են մինչև 2019 թվականի մարտի 15-ը: Դրանք ներառում են ակտիվների սառեցում և ուղևորությունների սահմանափակում:
Մոսկվայում, մեկնաբանելով այդ քայլը, նշել են, որ Ռուսաստանը զարգանում է իր ճանապարհով և ուշադրություն չի դարձնի պատժամիջոցներին:
2014 թվականի մարտին Եվրամիությունն անհատական սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտելու համար»: Այդ ժամանակվանից ի վեր դրանք պարբերաբար երկարաձգվում են կես տարով: Այժմ ցանկում ներառված է 155 մարդ և 44 կազմակերպություն:










