Երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրում ամուսինների տարիքային շեմը կբարձրանա, կանխավճարն ու վարկի տոկոսադրույքը՝ կնվազեն

13:18 • 14.09.18

Կառավարությունն այսօր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշում ընդունեց:

Ըստ նախագծի՝2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով: 

Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագրի համար պետությունն այս տարիների ընթացքում 2,4 միլիարդ դրամի ծախս է արել և 3342 միավոր գործարք է եղել:

Նա նշեց, որ ծրագրի տրամաբանությամբ  Երևանում 2%-ն է սուբսիդավորվել, իսկ մարզերում՝ 4% : Առաջարկվում է  նվազեցնել 10, 11% առավելագույն սահմանը` այն դարձնելով 9,5 %, ինչը նշանակում է, որ մարզերում մասնակցիները հնարավորություն կունենան հիպոտեկային վարկ ստանալ 5,5%, իսկ Երևանում` 7,5 %:

Նա հայտնեց, որ նախատեսվում է ավցելացնել նաև զույգերի տարիքային շեմը և ամուսինների տարիքի ընհանուր գումարը 65-ից դարձնել  70»,-ասաց նա:

«Հաջորդ նորամուծությունը վերաբերում է կանխավճարին, որը մինչ այժմ կազմել է 30%,  իսկ հիմա կանխավճարի ապահովագրման ինստիտուտն է ներդրվում, այլ կերպ ասած՝ կանխիկ միջոցներով կանխավճար կարող է տրամադրվել 10%-ի չափով, իսկ 10-ից 30% տարբերության համար կարող է ներկայացվել ապահովագրություն, որը կբարելավի վարկառուի համար կանխիկ հոսքերի կառավարման հարցը»,-պարզաբանեց նա:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան՝ որոշակի սահմանափակումներով և այդ դեպքում քաղաքացիները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիպոտեկային վարկի տոկոսավճար փոխհատուցումը օգտագործելու հանարվորությունից, բայց չի սուբսիդավորվելու և կարող են ձեռք բերել առավելագույնը 30 միլոն դրամով բնակարան: