ԲՀԿ ավագանու ցուցակի 7-րդ համարին «փռել են ասֆալտին». Պետրոս Ղազարյան

18:56 • 14.09.18

ԲՀԿ ավագանու ցուցակի 7-րդ համարին` Մարկոս Հարությունյանն, ով շուկայի զարգացման մենեջեր է, երեկ դիմակով անձինք «փռել են ասֆալտին»։

Այս մասին սեպտեմբերի 14-ին Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համարը՝ Պետրոս Ղազարյանը։

Նա շեշտեց, որ ոստիկանության, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերեն ընտրությունները:

«Մենք դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, սակայն չենք կարող թույլ տալ դա»,- նշեց նա:

Ավելի ուշ Tert.am –ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, որ հանդես  կգան  հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին, ոստիկանությանը հանձնարարել է «ռեյդեր» իրականացնել՝ բոլոր օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին: