Նիդեռլանդներում երկու ռուս լրտես է ձերբակալվել. NRC Handelsblad
Նիդեռլանդների տարածքում երկու ռուս լրտես է ձերբակալվել և ուղարկվել հայրենիք: Այդ մասին տեղեկացնում է NRC Handelsblad-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի սկզբին, սակայն լրատվամիջոցներն իմացել են այդ մասին միայն սեպտեմբերին:
Նշվում է, որ ռուս լրտեսների ձերբակալության ամսաթիվը չի հստակեցվում:
NRC Handelsblad-ի աղբյուրի հաղորդմամբ՝ լրտեսներն ուղևորվում էին Շպից քաղաքում գտնվող շվեյցարական լաբորատորիա, որում ուսումնասիրվում է այդ թվում բրիտանական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների թունավորման փաստը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










