Հունական Զակինթոս կղզում ժայռեր են փլուզվել. կան տուժածներ
Հունական Զակինթոս կղզու հայտնի Նավաջիո ծովափին սպիտակ ժայռերի փլուզման հետևանքով տուժել են ափին հանգստացող զբոսաշրջիկներ: Տարբեր տվյալների համաձայն՝ տուժել է 2-7 մարդ, գրում է life.ru-ն:
Միջադեպի ժամանակ արված տեսագրությունների կադրերում երևում է, թե ինչպես են փլուզվում ժայռերը՝ պատելով զբոսաշրջիկներին ավազով ու փոշիով:
Զբոսաշրջիկների շրջանում բավական հայտնի այս ծովափը մեկուսացված ցամաքի այլ հատվածներից հսկայական ժայռերով և այնտեղ կարելի է հասնել միայն ջրային տարսպորտային միջոցներով: Փրկարար ծառայություններն արդեն հետազոտել են դեպքի վայրը ծառայողական շների և հատուկ սարքավորումների միջոցով: Ժայռաբեկորների տակ տուժածներ ու զոհվածներ չեն հայտնաբերվել:










