Հալեպում հրթիռակոծման հետևանքով երեխա է զոհվել. կան վիրավորներ
Ահաբեկչական խմբավորումների գրոհայինները հրթիռակոծել են Հալեպի Նիլ փողոցը, ինչի հետևանքով երեխա է մահացել: Եվս 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի աշխարհազորային խմբերում աղբյուրին:
«Նիլ փողոցի ծայրամասում մի քանի հրթիռ է պայթել: Զոհվել է երեխա: Վիրավորվել է 13 կին ու տղամարդ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ ահաբեկիչները, Իդլիբից զինամթերք ու աջակցություն ստանալով, պարբերաբար նմանատիպ գործողություններ են ձեռնարկում Հալեպում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Սիրիական բանակն իր հերթին հայտնաբերում է խմբավորումների հիմնական դիրքերն ու ոչնչացնում դրանք:










