Կամչատկայի ափերի մոտ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04:59 • 14.09.18

Սեյսմոլոգները 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։

Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ուրբաթ առավոտյան (տեղական ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա Խաղաղ օվկիանոսում՝ Ուստ-Կամչատսկ ավանից 56 կմ հարավ-արևելք:

Հաղորդվում է, որ շրջանի բնակելի վայրերում ստորգետնյա ցնցումները չեն զգացվել: