Ուկրաինան ու ԵՄ-ն 1 մլրդ եվրոյի չափով օգնության ծրագիր են ստորագրել

16:52 • 14.09.18

Ուկրաինան ու Եվրոպական Միությունը ստորագրել են երկրին ուղղված մակրոտնտեսական աջակցության չորրորդ ծրագիրը`1 մլրդ եվրոյի չափով: Միջոցառումը հեռարձակվել է ուկրաինական հեռուստաալիքներով, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Հենց նոր մենք փոխըմբռնման մասին հուշագիր և ԵՄ կողմից Ուկրաինային մակրոտնտեսական աջակցության չորրորդ ծրագրի վերաբերյալ վարկային համաձայնագիր ստորագրեցինք: Ուկրաինայի համար մակրոտնտեսական աջակցության 4-րդ ծրագրի մասին համաձայնագիրն «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ իմ նախորդ քաղաքական պայմանավորվածությունների գործնական արդյունքն է»,- ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը:

Պորոշենկոն հավելել է, որ ԵՄ-ն մակրոտնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային 2014 թվականից: