ԱՄՆ-ի արևելյան ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի հետևանքով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ուժեղ քամին և հորդառատ անձրևները ողողել են ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Սաութփորթ քաղաքը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նահանգի ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի հետևանքով ավելի քան կես միլիոն տուն առանց էլեկտրականության է մնացել: Նշվում է, որ ավելի քան 60 մարդ տարհանման է սպասում Ջեքսոնվիլ քաղաքի հյուրանոցներից մեկում: Ափամերձ հատվածներում քամու ուժգնացման հետևանքով մոտ 3 մետր բարձրությամբ ալիքներ են առաջանում:
Տարերային աղետի հետևանքով սողանքներ են սկսվել Հյուսիսային Կարոլինայի որոշ հատվածներում, որտեղ տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել և ապաստան են փնտրում ժամանակավոր կացարաններում:










