Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհի մոտ այրվում է 500 հա խոտածածկ տարածք. դեպքի վայրում է ԱԻ նախարարը (լուսանկարներ)

23:28 • 15.09.18

Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից

20 զինծառայող և վերոնշյալ գյուղերի բնակիչներ:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: