Աստանայում վայրէջք կատարելուն պես А320 օդանավում հրդեհ է բռնկվել

20:28 • 15.09.18

Ղազախստանում Ատիրաու-Աստանա չվերթն իրականացնող Airbus А320 օդանավում, որը պատկանում է Air Astana ավիաընկերությանը, մայրաքաղաք ժամանելուն պես հրդեհ է բռնկվել ձախ շարժիչի բաժնում:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, բռնկված կրակը հաջողվել է մարել: Օդանավում 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է գտնվել: Տուժողներ չկան:

Ներկա պահին ավիաընկերության ինժեներական ծառայությունը անսարքության հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքների հիման վրա հետաքննություն կնշանակվի: