Էստոնիայի նախագահը մասնակցել է Դնեպրի այգու մաքրման աշխատանքներին (լուսանկարներ)
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը սեպտեմբերի 15-ին՝ Համաշխարհային մաքրության օրը, մասնակցել է Դնեպր քաղաքի քաղաքային այգու մաքրման աշխատանքներին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից լուսանկարներ հրապարակելով:
«Ես այսօր Համաշխարհային մաքրության օրվան մասնակցում եմ Դնեպրում, որտեղ օգնում եմ մաքրել քաղաքային այգին: Մենք բոլորս պետք է պահպանենք մեր մոլորակը հաջորդ սերունդների համար: Մենք բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ այսօր և մյուս օրերին, որպեսզի մեր շրջակա միջավայրն առավել մաքուր և գեղեցիկ դարձնենք», - գրել է Էստոնիայի նախագահը:
Լրագրողների հետ զրույցում Կալյուլայդը նշել է, որ այգում բավականին շատ են ջրի և ոգելից խմիչքների շշերը:











