ԱՄՆ-ում օդերևութաբաններն ստիպված են եղել ստուդիայից հեռանալ ուղիղ եթերում՝ փոթորկից փրկվելու համար (տեսանյութ)

23:05 • 15.09.18

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում WCTI-TV հեռուստաալիքի աշխատակիցները մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկի պատճառով ստիպված են եղել լքել խմբագրության շենքը հենց ուղիղ եթերի ժամանակ:

Ինչպես ներկայցնում է The Hill-ը, տարհանման մասին հայտարարությունից հետո լրագրողների մեծամասնությունը դուրս է եկել շենքից, սակայն ուղիղ եթերում գտնվող հաղորդավարները որոշել են ուշ հեռանալ:

«Շենքը տարհանվել է, իսկ մենք մնացել ենք այստեղ, որպեսզի դուք տեղեկացված լինեք»,- հեռուստադիտողներին դիմել է օդերևութաբան Դոնի Քոքսը:

Վերջինս գործընկերոջ՝ Շեյն Հինթոնի հետ միասին որոշ ժամանակ գտնվել է կադրում, ապա նույնպես ստիպված հեռացել շենքից:

Ավելի ուշ հեռուստաընկերությունից վստահեցրել են, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Օդերևութաբաններն ԱՄՆ-ի արևելյան ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկն անվանել են ամենահզորներից մեկը վերջին մի քանի տարում: