Մոսկվայում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը

05:35 • 15.09.18

Մոսկվայի հարավում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Москва» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Նագատինո-Սադովնիկի մարզում տեղական ժամանակով ժամը 0:30-ին: Երկու մեքենայի բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երկուսը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները՝ փորձելով պարզել վթարի բոլոր հանգամանքները: