Թրամփը մտադիր է այցելել «Ֆլորենս» փոթորկից տուժած շրջաններ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել «Ֆլորենս» փոթորկից տուժած շրջաններ, հաղորդում է ABC News-ը:
Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ նախագահը նախատեսում է այցելել տուժած շրջաններ հաջորդ շաբաթվա առաջին կեսին:
Նա նաև հավելել է, որ Թրամփի այցը չի խոչընդոտի տվյալ շրջաններում փրկարարական ու վերականգնման աշխատանքների իրականացմանը:










