ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է սերֆինգիստի վրա՝ մահացու վնասվածքներ հասցնելով նրան

21:21 • 16.09.18

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է գրանցվել. շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա:

Ինչպես հաղորդում է CBS News հեռուստաալիքը, ստացած վնասվածքներից տուժած տղամարդը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Քեյփ Քոդ թերակղզու լողափերից մեկի մոտակայքում:

Շնաձուկը հարձակվել է 26-ամյա տղամարդու վրա, երբ վերջինս սերֆինգով է զբաղված եղել: Նրա ընկերոջը հաջողվել է տուժածին դուրս բերել ջրից, սակայն ավելի ուշ վերջինս մահացել է հիվանդանոցում:

Միջադեպից հետո լողափը փակվել է հանգստացողների համար: