Ռուսական Տու-160 ռմբակոծիչները թռչել են Հյուսիսային բևեռով (տեսանյութ)

17:39 • 16.09.18

Ռուսական Տու-160 ռազմավարական ռմբակոծիչները Սարատովի մարզից Չուկոտկա են թռչել: Այս մասին հաղորդում է Звезда հեռուստաալիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսին անցկացված զորավարժությունների ժամանակ ռմբակոծիչներն ընդհանուր առմամբ թռչել են ավելի քան ութ հազար կմ:

«Վերադարձի ճանապարհին մեր օդաչուներին հրահանգել են Հոյւսիսային բևեռ գնալ, իսկ այնտեղից հետ գալու ընթացքում ռազմական առաջադրանք կատարել», - ասվել է Военная приемка հաղորդման ժամանակ, որի ընթացքում և ցուցադրվել են թռիչքի կադրերը:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ Белые лебеди ռազմավարական ռմբակոծիչներն առաջին անգամ վայրէջք են կատարել Անադիրի օդանավակայանում: