Երկարատև հակամարտությունից հետո Էրիթրեան և Եթովպիան խաղաղության համաձայնագիր են կնքել
20 տարի տևած հակամարտությունից հետո Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեվերկին և Եթովպիայի վաչապետ Աբիյ Ահմեդը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում խաղաղության համաձայնագիր են կնքել, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
1952-1983 թվականներին Էրիթրեան Եթովպիայի մասն էր կազմում: Պետությունների միջև պատերազմը սկսվել է 1998 թվականին՝ սահմանամերձ խնդրահարույց տարածքների պատճառով: Ռազմական կոնֆլիկտն ավարտվել է 2000 թվականին, սակայն պետությունների միջև հարաբերությունները շարունակում էին լարված մնալ: Վիճակագրական տվյալներով՝ Էրիթրեայի և Եթովպիայի միջև բախումների հետևանքով ավելի քան 80 հազար մարդ է զոհվել:










