Պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ. ՔԿ

11:30 • 17.09.18

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցումհաստատել է կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ խոստանալով այլ մանրամասներ ներկայացնել ավելի ուշ: