Արտակարգ դեպք Հրազդանում. բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, պայթյունի հետևանքով բնակարանի պատն ամբողջովին փլուզվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Հարևանների խոսքով՝ բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










