Իսրայելը մտադիր է թույլ չտալ թշնամիներին առաջադեմ զենք ունենալ. Նեթանյահու

10:36 • 17.09.18

Իսրայելը մշտապես աշխատում է, որ թույլ չտա իր հակառակորդներին առաջատար զենք ձեռք բերել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սիրիայի ուղղությամբ հերթական օդային հարվածներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտնի է, որ սիրիական իշխանությունները մեղադրել են իսրայելական կողմին Դամասկոսի օդանավակայանի շրջակայքում հարվածներ իրականացնելու համար:

«Իսրայելը մշտապես աշխատում է թշնամիների մոտ առաջադեմ զինատեսակների հայտնվելուն խոչընդոտելու ուղղությամբ: Մեր կարմիր գծերն առավել քան երբևէ հստակ են, և մեր վճռականությունը՝ թույլ չտալ, որ դրանք խախտվեն, նույնպես ուժեղ է, առավել քան երբևէ»,- ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ: