Մադրիդում 6 մարդ վիրավորվել է համակարգչի պայթյունի պատճառով
Մադրիդի մետրոյում ուղևորուհիներից մեկի նոութբուքի պայթելու պատճառով վեց մարդ թեթև աստիճանի վնասվածք է ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համակարգիչը եղել է ուղևորուհու պայուսակում: Վիրավորվել է նոութբուքի տերը և նրա կողքին այդ պահին գտնվող մի քանի մարդ:
Պայթյունից հետո խուճապ է առաջացել, ուղևորների մի մասը կարծել է, որ ահաբեկչություն է տեղի ունեցել: Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության մեքենա և ոստիկանություն:










