«Մանգհութ» թայֆունի հետևանքով Հոնգկոնգում ավելի քան 200 մարդ է տուժել

03:53 • 17.09.18

Հոնգկոնգում առնվազն 213 մարդ է տուժել «Մանգհութ» սուպերթայֆունի հետևանքով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ «Xinhua» գործակալությանը հղումով:

Գործակալության տվյալներով՝ թայֆունը Հոնգկոնգին է հարվածել կիրակի տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Թայֆունի պատճառով պետական հիվանդանոցներ է դիմել 117 տղամարդ և 96 կին:

Նշվում է, որ որոշ շրջաններում բացվել է 48 ժամանակավոր կացարան, ուր արդեն դիմել է 1219 մարդ: Կառավարությունն ահազանգեր է ստացել 179 տապալված ծառի և 26 հեղեղված շինության վերաբերյալ: Հոնգկոնգի օդանավակայանում չեղարկվել է առնվազն 889 չվերթ: