Եմենում խոլերայի հետևանքով 9 մարդ է մահացել

05:16 • 17.09.18

Եմենում խոլերայի հետևանքով 9 մարդ է մահացել, որոնցից 7-ը՝ երեխա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ապստամբների կողմից վերահսկվող Սանայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուսեֆ ալ Հադերիին հղումով:

«Խոլերայի հետևանքով զոհերի թիվը 9-ն է: Նրանցից հինգը իգական սեռի են, չորսը՝ արական, յոթը երեխա են»,- գրել է ալ Հադերին իր թվիթերյան էջում:

Բացի այդ, Okaz թերթը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի՝ Եմենի հետ սահմանակից Ջիզան շրջանի հիվանդանոցում գրանցվել է 4 կասկածելի դեպք, սակայն խոլերայի փաստը դեռ հաստատված չէ: Նշվում է, որ հիվանդները Սաուդյան Արաբիայի քաղաքացի չեն: