«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:40 • 18.09.18

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կազմակերպել է քննարկում իր նախընտրական ծրագրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանն է:

«Լույս» դաշինքն ընտրություններում առաջադրել է ավագանու 112 թեկնածու: Ցուցակում Արտակ Զեյնալյանից հետո հաջորդ երեքն են Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը: