Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:47 • 18.09.18

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել նախաբազուկը վնասելու և 3 ածելի կուլ տալու միջոցով:

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ 1990 թվականին ծնված երիտասարդը 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Բժշկական կենտրոնում ախտորոշվել է նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն և այլ վնասվածքներ: Մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին նույն օրը տանը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: