«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:44 • 18.09.18

Ռուսական «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը՝ փոխարինելով նախօրեին աշխատանքից ազատված Ալեքսեյ Պոտապովին: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կկատարի Սերգեյ Կորոտեևը:

Հովհաննիսյանի նշանակման մասին լուրը հաստատել է Life.ru-ի համասեփականատեր Արամ Գաբրիելյանովը:

Նշվում է, որ սեպտեմբերի 17-ին պորտալից հեռացել են միանգամից երեք ղեկավար աշխատակից՝ փոխտնօրեն Անատոլի Սուլեյմանովը, գլխավոր խմբագիր Ալեքսեյ Պոտապովը և Mash telegram-ալիքի գլխավոր խմբագիր Նիկիտա Մոգուտինը:

Հայտնի է դարձել նաև, որ Արամ Գաբրիելյանովը վերադարձել է պորտալի գլխավոր տնօրենի պաշտոնին: