Բրուքլինի առևտրի կետրոններից մեկի ավտոկայանատեղիում խոշոր հրդեհ է բռնկվել. կան տասնյակ տուժածներ (տեսանյութ)

03:17 • 18.09.18

Նյու Յորքի Բրուքլին թաղամասի Kings Plaza առևտրի կետրոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել: Ինչպես հաղորդում է RT-ն, միջադեպը, որի հետևանքով տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 21 մարդ, տեղի է ունեցել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածների թվում կա 18 հրշեջ: Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները տարհանել են առևտրի կենտրոնի բոլոր այցելուներին ու աշխատակիցներին, սակայն հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են: Նշվում է, որ մարման աշխատանքներին մասնակցում է շուրջ 200 հրշեջ-փրկարար:

РЕН ТВ-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ծխի հսկայական սև «ամպը» պատել առևտրի կենտրոնը՝ շարունակելով  տարածվել: