«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին
ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել է դեկտեմբերին կեսին ռուս օգտատերերի անձնական տվյալները պահելու մասին օրենքի պահանջները կատարելու վերաբերյալ Twitter և Facebook նամակներ ուղարկելու մտադրության մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահա կլրանա երկրորդ կիսամյակը, իսկ ես ինձ ժամկետ եմ դրել դեկտեմբերի 15-ը, համապատասխան նամակ կգրեմ՝ ասացեք, խնդրեմ, որտեղ են պահվում այդ տվյալները: Նրանք ինձ ինչ-որ բան կպատասխանեն: Նույնը կանեմ Facebook-ի հետ կապված: Այսինքն, ես, ինչպես և խոստացել էի, մինչև տարվա վերջը դա կանեմ: Ինչքան ես գիտեմ, նրանք այդ աշխատանքներն իրականացնում են»,- ասել է նա:
Ժարովի խոսքերով՝ դա կլինի ստուգումների սկիզբը, քանի որ գերատեսչությունը չի ստուգում ընկերությունները գործիքների միջոցով, այլ տեղեկանում է սերվերների սեփականատիրոջից պայմանագրի առկայության մասին:










