Ֆրանսիան հերքել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի անհետացման միջադեպում իր ներգրավվածությունը
Ֆրանսիայի զինված ուժերը հերքել են Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի անհետացմանն իրենց ներգրավվածությունը: Այդ մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով ֆրանսիական բանակի ներկայացուցչին:
«Ֆրանսիական բանակը հերքում է այդ հարձակմանն իր ներգրավվածությունը»,- ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը:
Ինքնաթիռում եղել է 14 զինծառայող, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ:
ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ նույն ժամանակ օդային տարածքի վերահսկողության ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցները նաև գրանցել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» հածանավից հրթիռների արձակում:










